Բանգկոկի հիվանդանոցի պայթյունի հետևանքով 2 տասնյակից ավելի վիրավորներ կան
Բանգկոկի հիվանդանոցում պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ : Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը տեղի է ունեցել թոշակի անցած պաշտոնյաների հիվանդանոցում: Հիմնական վնասվածքները մարդիկ ստացել են ջարդված ապակիներից:
Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով: