Եգիպտոսում քննադատել են Մելանյա Թրամփին «չափազանց կարճ» զգեստի համար
Եգիպտական լրատվամիջոցները քննադատել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին, նրա զգեստի համար, որը Մելանյա Թրամփն ընտրել է Էր Ռիադում գտնվելու երկրորդ օրը: Այս մասին գրում է «РЕН ТВ» հեռուստաընկերությունը:
Լրատվամիջոցների մի մասը Մելանյա Թրամփի հանդերձանքը «սադրանք» է անվանել:
Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ նախագահի Սաուդյան Արաբիա այցի երկրորդ օրն առաջին տիկինը հագել էր մինչև ծնկների կեսը հասնող զգեստ: Դոնալդ Թրամփի կնոջ ձեռքերը նույնպես փակված են եղել: