Ա՜յ թե կոշիկներ են. Թրամփի հաճոյախոսությունը՝ Եգիպտոսի նախագահին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի իր այցի երկրորդ օրվա ընթացքում հաճոյախոսել է Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ Սիսիին նրա կոշիկների հարցով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «CNN» հեռուստաընկերությանը:
Ինչպես հաղորդել է հեռուստաընկերությունը, ամերիկյան քարտուղարության ղեկավարը հիացել է եգիպտոսցի նախագահի կոշիկով՝ ի պատասխան Եգիպտոսի նախագահի խոսքերին «ունիկալ անձնավորության մասին, որն ունակ է անհնարինն անելու»: Այս խոսքերն ուղղված են եղել Դոնալդ Թրամփին:
«Ինչքան են ինձ դուր գալիս Ձեր կոշիկները, Աստված իմ, ա՜յ թե կոշիկներ են»,- ասել է նա:
Եգիպտոսցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Թրամփը նաև նշել է, որ նա «շատ մեծ աշխատանք է տարել դժվարին հանգամանքներում»:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիա այցը Թրամփի առաջին միջազգային այցն է նախագահի պաշտոնում: