Ռուսաստանը՝ Բելառուսին «Իսկանդեր» վաճառելու մասին
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «MILEX-2017» ցուցահանդեսի ժամանակ հերքել է «Իսկանդեր» հրթիռային համալիրների մատակարարումը Բելառուսին: «Պաշտոնական ուղերձներ տվյալ համալիրների ստացման մասին բելառուսական կողմից չեն եղել»,- նշել է նա: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նախորդ տարի Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը պատմել էր ռուսական «С-300» զենիթային հրթիռային համալիրներ և մի քանի «Իսկանդեր» գնելու մասին: «Մենք մի քանի «Իսկանդեր» ենք գնել հակաօդային պաշտպանության համար, սակայն այդ ամենը Բելառուսի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում: Դրանք բելառուսական համակարգեր են, ոչ թե ռուսական»,- պարզաբանել էր Մակեյը:
2016 թվականի մայիսին Բելառուսի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զինված ուժերի հրամանատար Օլեգ Դվիգալևը պատմել էր, որ չորս զենիթային հրթիռային դիվիզիոններ են անվճար հիմունքներով ստացել Ռուսաստանի Դաշնությունից: