Անջելինա Ջոլին տեղափոխվեց իր նոր առանձնատուն (լուսանկարներ)
Ամերիկացի դերասանուհի և սցենարիստ, 41-ամյա Անջելինա Ջոլին տեղափոխվել է իր նոր առանձնատուն, որի համար վճարել է 25 միլիոն դոլար: Այս մասին գրում է «Actualnew.org»-ը:
Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո Ջոլին չէր ցանկանում բնակվել հին տանը և այն վաճառքի հանեց՝ հույս ունենալով փոխարենը նոր անշարժ գույք ձեռք բերել: Վերջապես, հաջողությունը ժպտաց դերասանուհուն, և նա դարձավ ճերմակ պատերով շքեղ առանձնատան տիրուհին:
Իսկ այն ժամանակ, երբ բեռնափոխադրում իրականացնող ծառայությունը Ջոլիի իրերն էր տեղափոխում նոր տուն՝ դերասանուհին սպիտակ հագուստով դուրս էր եկել գնումների: