Ուկրաինայում կքվեարկեն ՌԴ-ի հետ վիզային համակարգի սահմանման օգտին
Ուկրաինայի Գերագույն ռադան պատրաստվում է քվեարկություն անցկացնել՝ որոնց արդյունքներով Ռուսաստանի հետ վիզային համակարգի սահմանման մասին որոշում կկայացվի: Համապատասխան որոշում կարող է կայացվել արդեն եկող շաբաթ: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Գալիք քվեարկության մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում տալով «Ազգային ճակատ»-ին և «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությանը:
Փորձագետները համարում են, որ Ուկրաինայի կողմից նման քայլը միայն ավելի կխորացնի երկու երկրների միջև առկա լարվածությունը: