«Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանը լավագույնը կլինի. դերասան
Շոտլանդացի դերասան Յեն Գլենը «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանը լավագույնն է անվանել: Այս մասին ասվում է «EW» պարբերականում:
«Ես Դենին և Դևիդին գրեցի՝ ասելով իմ կարծիքը: Ես յոթերորդ եթերաշրջանի սցենարը լավագույնն եմ համարում նախորդների համեմատ: Պատմությունը տրամաբանական է զարգանում, կան դրամաներ և հանդիպակաց սյուժեներ, բայց գաղափարապես բոլորը կապված են: Միանգամից զգացվում է, որ շուտով հանգուցալուծումն է»,- ասել է Գլենը:
Ավելի վաղ Մեյսի Ուիլիամսը պատմել էր, որ նոր եթերաշրջանը, որն ըստ տրամաբանության պետք է վերջինը լինի, հեռուստադիտողներին կզարմացնի «ակրոբատիկայով» և գլխապտույտ պատմություններով:
Գլենն ակնարկել է, որ Ջորահ Մորմոնտը կպայքարի սարսափելի հինվադության դեմ, որն ամենայն հավանականությամբ չի կարողանա հաղթահարել: Նա պետք է մահանա որպես երջանիկ մարդ, քանի որ Դեյներիսից ներում է ստացել, ինչի համար իրեն զոհել էր: