Կուբայի անկախությանն ուղղված Թրամփի շնորհավորանքը տխմարություն են անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում վերջինս Կուբայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է, Հավանայում որպես «տխմարություն» և «վիճելի» է որակվել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Նշվում է, որ Թրամփը «վատ է տեղեկացված» մայիսի 20-ի նախապատմությանը: «Այդ օրը ծնվեց ամերիկյան նեոգաղութը, որը գոյությունը շարունակեց մինչև 1959 թ.-ի հունվարի 1-ը»,- նշել են Կուբայի մայրաքաղաք Հավանայում:
«Նույնիսկ ամերիկյան կառավարությունում են գիտակցում, թե որքան հակասական են արտաքին և ներքին քաղաքականության մասին նախագահ դարձած մագնատ- միլիարդատիրոջ ձևակերպումները»,- ասվում է հայտարարությունում: