Ռուսաստանը մտադիր չէ շարունակել հին տեսակի ռազմամթերքի մոդեռնիզացումը
Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել զինամթերքի հնացած տիպերի մոդեռնիզացումից և իր ուշադրությունը սևեռել ինտելեկտուալ սպառազինության և կապի ու հետախուզության ամենաառաջատար համակարգերի ստեղծման ուղղությամբ: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը՝ հղում տալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի խոսքին:
Քաղաքական գործչի խոսքով՝ ռազմամթերքի հին տեսակների մոդեռնիզացման մեջ որևէ վատ բան չկա, և դա նույնքան նորմալ երևույթ է, որքան ժամանակակից զինամթերքի ստեղծումը: Սակայն, մոդեռնիզացումը չպետք է հավերժ լինի, հակառակ դեպքում իմաստազրկվում է նոր նախագիծը: Հնի կատարելագործման վրա, հնարավոր է, ծախսվի ոչ քիչ քան 3-4 տարի, հետո՝ հարկ է սկսել նորարար տարբերակների ստեղծումը:
Ռոգոզինը հայտնել է, որ նոր համակարգով արդեն ավարտվել է անօդաչու դրոնների ստեղծումը: Թարմացվում է տիեզերական խումբը: Ամբողջ նոր զինամթերքը ինտելեկտուալ և ավտոմատ կլինի: