ԱՄՆ-ն շարունակելու է ճնշում գործադրել Եմենում
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ճնշում գործադրել Եմենում: Դրան նպաստելու է այն, որ ԱՄՆ-ն զենք է վաճառել Սաուդյան Արաբիային: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
«Եմենի ապստամբները, ովքեր տապալեցին կառավարությունը, պետք է հասկանան, որ իրենք չեն կարողանա մշտապես պահպանել այդ իշխանությունը: Մենք շարունակելու ենք ճնշում գործադրել նրանց վրա»,- ասել է Թիլլերսոնը Ռիյադում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք կենտրոնացած ենք քաղաքական լուծում գտնելու վրա»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային զենք է վաճառել: