330 մլն դրամի ներարկում կրակայրիչների արտադրությունում
Ֆինանսական հոսքերը ներդրումային դաշտ ուղղելու նպատակով պետությունը տրամադրում է տարատեսակ հարկային արտոնություններ ընկերություններին:
Գործադիր մարմնի որոշման համաձայն՝ գերակա ոլորտում ներդրում իրականացնող ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:
Դրա դիմաց ընկերությունը կիրականացնի 330 մլն դրամի ներդրում և կբացի 30 աշխատատեղ:
Անի Սանոսյան. Ֆեյսբուք: