Նա խելացի և գրագետ կին է. Կառլա Բրունին Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին (տեսանյութ, լուսանկար)
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կառլա Բրունին, հայտնել է Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին իր կարծիքը: Այս մասին գրում է «Cosmo.ru»-ն:
Կաрլան ասել է, որ անձամբ ծանոթ չէ Բրիջիթին, սակայն ամբողջովին վստահ է, որ Բրիջիթը խելացի կին է, և նա փայլուն կերպով հաղթահարել է իր նոր դերը: Կառլան հավելեց, որ ուրախ է այլևս առաջին տիկին չլինելու համար, և այժմ կարող է իր ազատ ժամանակը տրամադրել երաժշտությանը:
«Դժվար է հայտնել կարծիք, երբ չես ճանաչում մարդում: Ինձ թվում է, որ Բրիջիթ Թրոնին խելացի և գրագետ կին է, նա կկարողանա հաղթահարել ամեն ինչ: Ես ունեմ հաճելի հիշողություններ, երբ ես առաջին տիկին էի, բայց ես չեմ կարոտում այդ կարգավիճակը»,-կիսվել է Կարլան: