Հնդկաստանում աղջիկը կտրել է իրեն բռնաբարել ցանկացող տղամարդու սեռական օրգանը (լուսանկար)
Հնդկաստանում 23-ամյա աղջիկը կտրել է 53-ամյա տղամարդու սեռական օրգանը, երբ նա փորձել է բռնաբարել աղջկան: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Տրիվանդրամ քաղաքի բնակչուհին բռնությունների է ենթարկվել դեռ վաղ տարիքից: Հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ տղամարդը իրեն բռնաբարել է, երբ նա դեռ աշակերտուհի է եղել: Այդ մարդը գնում էր իրենց տուն՝ հիվանդ հոր համար աղոթելու:
«Ես մտածում էի, որ ինձ ոչ ոք չի հավատա, դրա համար որոշեցի տարիների բռնաբարությունների համար վրեժխնդիր լինել դանակի օգնությամբ»,- ասել է աղջիկը:
Պարզվել է, որ տղամարդը որևէ առընչություն չունի կրոնական համայնքի հետ: Բժիշկները ասել են, որ նրա սեռական օրգանը չի կարող վերականգնվել: