Ուկրաինան 40 ռուս արվեստագետների արգելել է երկիր մուտք գործել
Ուկրաինան 40 ռուս երգիչների և դերասանների արգելել է երկրի տարածք մուտք գործել: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
«Արվեստագետներն ու այլ հասարակական գործիչները այն մարդիկ են, ովքեր մինչև օրս Ռուսաստանից Ղրիմ են այցելել»,- ասել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության նախագահ Վիկտոր Նազարենկոն:
Այդ արգելքը գործելու է երեք տարի: