Ձերբակալվել է 3 միլիոն ռուբլի գողացած դայակը
Մոսկվայի քրեական հետախուզության գլխավոր վարչությունը ձերբակալել է 3 միլիոն ռուբլի գողացած կնոջը, ով մեղադրվում էր բնակարան թալանելու մեջ: Այդ բնակարանում նա աշխատում էր որպես դայակ: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
«Օտվելով ընտանիքի վստահությունից՝ կինը բնակարանից գողացել է շուրջ 3 միլիոն ռուբլի և անհետացել», -ասվում է հաղորդագրության մեջ:
Ծագումով ասիացի 30-ամյա կինը այժմ ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ: