Տանել չեմ կարողանում կարմիր շրթներկը, այն չի սազում ոչ ոքի. Քիմ Քարդաշյան
Համացանցում երկար ժամանակ կարող եք փնտրել Քիմ Քարդաշյանի մուգ շրթներկով լուսանկարները, սակայն դրանք դժվարությամբ կգտնեք, քանի որ աստղը հիմնականում օգտագործում է թափանցիկ և բաց երանգներով շրթներկ: Այս մասին գրում է «Cosmo.ru»-ն:
Քիմը իր դիմահարդարի հետ համատեղ հարցազրույցում ասել է՝ «Մեկ անգամ ես ինձ թույլ տվեցի կարմիր շրթներկ օգտագործել: Ինձ համոզեցին, որ տվյալ միջոցառման համար կարմիրն այն է, ինչ ինձ պետք է: Ես չեմ ասի, թե որտեղ և երբ էր դա, բայց ես այդպիսի վատ տեսք երբևէ չեմ ունեցել: Ասեմ ավելին՝ կարմիրը դիմահարդարումը դարձնում է չափազանց գռեհիկ: Եվ ես ինձ համար որոշեցի, որ երբեք չեմ օգտագործի այդ գույնը»:
Ամենայն հավանականությաամբ խոսքը 2014 թվականի Օսկար մրցանակաբաշխության մասին է, որտեղ Քիմը ներկայացել էր կարմիր երկար զգեստով: Սակայն մեր կարծիքով այդտեղ Քիմի կերպարը բավականին վառ է և ոչ գռեհիկ: