ԵՄ-ն կուժեղացնի իր ռազմական ստորաբաժանումները
Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարևոր է անվանել հինգշաբթի օրն ընդունված որոշումը Եվրամիության խորհրդի կողմից «արագ արձագանքման, այդ թվում՝ ռազմական ստորաբաժանումների գործիքներն ուժեղացնելու մասին»: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Դրանք գոյություն ունեն 10 տարի: Նրանք երբեք չեն տեղակայվել, և դա գլխավորապես բարդություններով է պայմանավորված, որոնք կապված են ֆինանսական մեխանիզմների հետ: Խորհուրդը որոշել է հաղթահարել այդ դժվարությունները»,- ասել է Եվրամիության՝ արտաքին հարցերով զբաղվով բարձրաստիճան պաշտոնյան:
Նրա խոսքով՝ մոտակա ամիսների ընթացքում տվյալ մեխանիզմը կվերանայվի, որպեսզի ապահովվի ֆինանսավորումը, որը թույլ կտա տեղակայել այդ ուժերը:
«Որոշումն ընդունվել է: Իրավիճակը, իհարկե, օր օրի չի փոխվի: Դրա համար նաև կպահանջվի որոշ ժամանակ: Ես կարծում եմ, որ խոսքը մի քանի ամիսների մասին է, որովհետև դա դժվար է»,- հայտնել է Մոգերինին: