Ասանժի մայրը կոչ է արել ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի իշխանությունների վրա
«WikiLeaks»-ի հիմնադրի մայրը՝ Ջուլիանա Ասանժը, ով ապրում է Ասվտրալիայում, կոչ է արել վարչապետ Մալքոլմ Թերնբուլին ճնշում գոծադրել Մեծ Բրիտանիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք թույլ տան Ասանժին Էկվադոր տեղափոխվել: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:
«Ես պաշտոնապես կոչ եմ անում Մալքոլմ Թերնբուլին, պահել իրեն որպես վարչապետ և պաշտպանել իր երկրի քաղաքացուն: Ես ցանականում եմ, որ նա ճնշում գործադրի Մեծ Բրիտանիայի կառավարության վրա, որպեսզի առանց խոչընդոտների Ասանժը տեղափոխվի Էկվադոր», - ասել է Ասանժի մայրը:
Մայիսի 19-ին Շվեդիան դադարեցրել է Ասանժի գործով հետաքննությունը: Նա մեղադրվում էր բռնաբարության մեջ: Լոնդոնի ոստիկանությունը զգուշացրել է, որ եթե Ասանժը դեսպանատան տարածքը լքի, կձերբակալվի: