Թրամփի վարկանիշը հասել է ռեկորդային ամենացածր մակարդակին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կտրուկ ընկել է՝ հասնելով նվազագույն ցուցանիշին 2017 թվականի հունվարի երդմնակալության արարողությունից ի վեր: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անց է կացրել «Reuters» լրատվական գործակալությունը: Այս մասին գրում է «Regnum»-ը:
Համաձայն տվյալների՝ այսօրվա դրությամբ Սպիտակ տան ղեկավարի գործունեությունը ողջունում է հարցվածների ընդամենը 38%-ը, չի ողջունում՝ 56%-ը: Հարցվածների 6%-ը չի կարողացել կոնկրետ գնահատական տալ ԱՄՆ նախագահի գործողություններին:
Հետազոտության հեղինակները նշում են այդ թվում նաև Թրամփիին ցուցաբերվող աջակցության անկման մասին իր համախոհների շրջանում՝ Հանրապետական կուսակցության անդամների: Հարցման արդյունքների համաձայն՝ նրանց 23%-ը չի ողջունում պետության ղեկավարի գործողությունները:
Հարցումն անց է կացվել մայիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: