Հարձակում Լիբիայի օդային բազայի վրա. 140 մարդ մարդ մահացել է
Լիբիայի ազգային ավիաբազայի վրա հարձակում է իրականացվել, որի հետևանքով մահացել է ավելի քան 140 մարդ: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Զոհերի մեջ բացի զինվորականներից եղել են նաև քաղաքացիական անձինք:
Այժմ Լիբիայում երկիշխանություն է: Առաջինը արևելքում գտնվող իշխանությունն է, որին ընտրել է ժողովուրդը, երկրորդը գտնվում է արևմուտքում՝ ՄԱԿ-ի աջակցությամբ ձևավորված ազգային կառավարությունը:
Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը հանդիպում է ունեցել Տրիպոլում, և ասել, որ ազգային օդուժի վրա հարձակաման պատվեր չի տվել: