Հնդկաստանում սողանքի հետևանքով 14 հազար ուխտագնացներով ավտոբուսներ են արգելափակվել
Հնդկաստանի հյուսիսում հզոր սողանքի հետևանքով 14 000 ուխտագնացների ավտոբուսներ մնացել են արգելափակված: Ըստ նախնական տվյալների զոհեր չկան: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Սողանքն ընդգրկում է 60 մետր տարածք: Տաճարը, որտեղ բազմաթիվ հավատացյալներ գնում էին աղոթելու, գտնվում է Հիմալայան լեռան ստորոտին:
Տեղի իշխանությունները պատրաստ են համապատասխան աջակցություն ցուցաբերել ուխտավորներին: Ճանապարհային շինարարները սկսել են աշխատանքները: