Բաղդադի հարավում 2 պայթյուն է որոտացել
Իրաքի մայրաքաղաքի հարավում 2 պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով մահացել են 13 մարդ, 18 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Պայթյուններից մեկը որոտացել է ոստիկանության շենքի մոտ, երկրորդը՝ անվտանգության անցակետի աշխատակիցների մոտ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի Բասրա նահանգում նույնպես 2 պայթյուն է որոտացել: Նշվում է, որ մահապարտ-ահաբեկիչների նպատակը անվտանգության անցակետի աշխատակիցներն են եղել: