«ԻՊ»-ի դեմ պայքարելու ԱՄՆ-ի նոր մարտավարությունը
ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ուժերը Սիրիայում և Իրաքում անցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նոր մարտավարության: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փոփոխություններ է մտցրել ահաբեկիչների դեմ պայքարի ռազմավարության մեջ:
«Առաջին հերթին, նա հրահանգել է ագրեսիվ և ճիշտ ժամանակին խփել թշնամու թույլ կետերին: Երկրորդ, Թրամփը որոշել է փոխել ահաբեկիչներին իրենց բազաների վայրերում ճնշելու և թշնամուն շրջափակելու մարտավարությունը»,- ասել է Մեթթիսը:
Թրամփի որոշումը կապված է ահաբեկիչներին թույլ չտալու ցանկության հետ վերադառնալ այն երկրներ, որտեղից նրանք եկել են:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ապստամբների միջև պայքարը շարունակվում է 2011 թվականից: