Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին հաղթում է երկրի նախագահական ընտրություններում: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Այսպիսի արդյունք է արձանագրվել 37 միլիոն ձայների հաշվարկից հետո:
Ինչպես հաղորդվում է, Հասան Ռոուհանին հավաքել է 21.6 միլիոն ձայն, իսկ Իբրահիմ Ռաիսին՝ 14 միլիոն ձայն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում նախագահական ընտրությունները երկարաձգվել են ևս չորս ժամով՝ մեծ քանակությամբ քվեարկողների և ընտրատեղամասերում առաջացած հերթերի պատճառով: