«WikiLeaks»-ը կշարունակի իր աշխատանքը. Ասանժ
«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Շվեդիայի դատախազության կողմից իր գործի փակվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել և խոստացել է, որ իր կայքը կշարունակի իր աշխատանքը: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
««WikiLeaks»-ը կշարունակի հրապարակել փաստաթղթեր: Այսօր կարևոր հաղթնակ էր ինձ համար, սակայն ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Իրական պատերազմը դեռ արջևում է»,- Լոնդոնում` Էկվադորի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ասանժը:
Նա նաև շեշտել է, որ չի հանդուրժի իր և իր աշխատակիցների դեմ ուղղված սպառնալիքները, սակայն ուրախ կլինի ԱՄՆ Արդարադատության նախարարության հետ երկխոսության համար:
Ասանժը վրդովմունք է հայտնել նաև, որ բրիտանական ոստիկանությունը խոստացել է կալանավորել նրան, եթե նա փորձի դուրս գալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքից: Այս դեպքում նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ասանժի դեմ քրեական գործ էր հարուցվել բռնաբարության և սեռական ոտնձգության համար: