Բրազիլուհին նախահարսանեկան երեկույթը անցկացրել է տղաների հետ (լուսանկարներ)
Ի՞նչ կանեք դուք, եթե ցանկանում եք ունենալ նախահարսանեկական ֆոտոշարք, բայց չունեք հարսնաքույրեր: Հրավիրեք հարսնեղբայրներին, ինչպես արել է 24-ամյա Ռեբեկան: Այս մասին գրում է «Boredpanda.com»-ը:
Բրազիլուհին սովորել է համակարգչային ծրագրավորում , և 60 ուսանողների մեջ եղել է միակ աղջիկը: Այստեղից պարզ է դառնում Ռեբեկայի միայն տղա ընկերներ ունենալու պատճառը: Հարսնացուն ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր նախահարսանեկան լուսանկարներով՝ «Ես շատ ուրախ եմ այս լուսանկարների համար: Ամեն անգամ երբ նայում եմ նկարներին և գտնում ինձ, խենթի նման ծիծաղում եմ, բայց չէի կարծում որ դա կարող է դառանալ այդքան վարակիչ», -ասել է հարսնացուն: