Ուկրաինայում չնայած պատժամիջոցներին օգտագործում է «ВКонтакте» սոցկայքը
«Ընդդիմադիրների դաշինք» և «Օլեգ Լյաշկոյի ռադիկալ կուսակցությունը» շարունակում են պահել «ВКонтакте» սոցկայքի էջերը չնայած Կիևի դեմ կիրառվող պատժամիջոցների: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Վերջին օրերին խորհրդարանական «Ընդդիմադիրների դաշինք» և «Ռադիկալ կուսակցություն» կուսակցությունները շարունակում են պահել «ВКонтакте»-ի էջերը: Էջերում կուսակցության անդամները տեղադրել են տեսանյութեր, լուսանկարներ, քաղաքական հարցերով հրապարակումներ են արել:
Սակայն «Հայրենիք» կուսակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն սառեցրել է իր հաշիվը նախագահի հրամանագրի համապատասխան:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում՝ որպես պատժամիջոց արգելվել է «ВКонтакте», «Одноклассники», «Яндекса» և «Mail.ru» ռուսական սոցկայքերի օգտագործումը: