Շվեդական դատախազությունը դադարեցնում է Ասանժի գործի հետաքննությունը
Շվեդիայի դատախազությունը երեկ հայտարարել է, որ դադարեցնելու են «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքով հարուցված քրեական գործի քննությունը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Գլխավոր դատախազ Մարիաննա Նյուն որոշել է դադարեցնել Ջուլյան Ասանժի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,- ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ:
Ասանժին ձերբակալելու որոշումը կայացվել էր 2010 թ-ի օգոստոսի 20-ին: Ասանժին մեղադրանք է առաջադրվել սեռական ոտնձգությունների և բռնաբարության համար: 2011թ-ին Մեծ Բրիտանիայի դատարանը որոշել է արտահանձնել Ասանժին Շվեդիային: