Թրամփը կոկաինի փոխարեն խոստացել է պայքարել կակաոյի դեմ
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը թղթից կարդացել է իր խոսքը և խոստացել կոկաինի դեմ պայքարելու փոխարեն կազմակերպել կակաոյի տարածման դեմ ուղղված աշխատանքներ: Խոստումը տրվել է Կոլումբիայի նախագահին: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի համար անորոշ ժամանակներ են եկել, քանի որ քաղաքական գործիչները և մամուլի ներկայացուցիչները հանուն ողջ ազգի աշխատելու փոխարեն զբաղված են «կախարդների որսով»: Արձանագրել են սկանդալների մի ամբողջ շարք: Խուան Մանուել Սանտոսի՝ Կոլումբիայի նախագահի հետ հանդիպումից հետո Թրամփը ստիպված է եղել երկրորդ անգամ պատասխաններ տալ «ռուսական հետք»-ի որոնումներին իր քատուղարության կազմում, մինչդեռ ավելի խոհեմ կլիներ հարցնել այն մասին, թե երկրների միջև ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Անգլերենում «կոկա» և «կակաո» բառերը շատ նման են, և Թրամփը շփոթվել է ու խոստացել պայքարել ոչ թե թմրամիջոցի, այլ անվնաս մթերքի դեմ: