Հարավային Օսիայի նոր նախագահը նվազագույն թվով աշխատողներ է թողել հին աշխատակազմից
Հարավային Օսիայի նոր նախագահ Անատոլի Բիբիլովը նոր ձևավորված կառավարությունում հին աշխատակազմից թողել է նվազագույն թվով աշխատողներ : Այս մասին գրում է «Tass.ru»-ն:
Հարավային Օսիայի նախկին կառավարությունը հրաժարական է տվել ապրիլի 24-ին:
«Հին աշխատակազմից նվազագույն թվով աշխատողներ ենք պահել: Շեշտը դրել ենք երիտասարդների, կանանց և այն մարդկանց վրա, ովքեր՝ ներսից գիտեն երկրի խնդիրների մասին, մասնավորապես տնտեսության, առողջապահության բնագավառներում: Մենք միշտ ասել ենք՝ այն մարդիկ, ովքեր գիտակ ենք իրենց աշխատանքում, միանշանակ պետք է աշխատեն», -ասել է նախագահը:
Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին զուգահեռ երկրի քաղաքացիները քվերակել են նաև պետությունը անվանափոխելու համար:
Պետությանը Ալանիայի Հանրապետություն վերանվանելուն կողմ է քվեարկել ընտրողների 80%-ը: