Ճապոնիայի Ակիհիտո կայսրը հրաժարվել է գահից
Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել երկրի կայսեր՝ Ակիհիտոյի, գահից հրաժարման օրինագծին և գահը փոխանցել նրա որդուն՝ թագաժառանգ Նարոհիտոյին: Փաստաթուղթը պետք է հաստատի խորհրդարանը: Այս մասին գրում է «Tass.ru»-ն:
83-ամյա կայսրը անցյալ տարի իր ժողովրդին տեսաուղերձ է հղել, որ ցանկանում է հեռանալ գահից՝ ծերության պատճառով: Ենթադրվում է, որ նա գահից կհեռանա 2018 դեկտեմբերին՝ 85 տարեկանում, սակայն Ակհիտո կայսրը կպահպանի «Ձերդ մեծություն» տիտղոսը:
Հաղորդվում է, որ վերջին անգամ Ճապոնիայում կայսրը գահից հրաժարվել է 1817 թվականին: դեռևս միջնադարից դա սովորական գործընթաց է: