Լեոնարդո Դի Կապրիոյի սիրտը կրկին ազատ է (լուսանկարներ)
Լեոնարդո Դի Կապրիոն կրկին ազատ է: 42-ամյա դերասանը բաժանվել է 25-ամյա Նինա Ագդալից: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
«Նրանք բաժանվել են մի քանի օր առաջ, բայց շարունակում են մնալ ընկերներ», -նշել են աստղին մոտ կանգնած աղբյուրները:
Հիշեցնենք, որ մոդելի և դերասանի սիրավեպը սկսվել էր մեկ տարի առաջ: Լեոն և Նինան միասին նշել են նրա ծննդյան օրը Կարիբյան կղզիներում, որտեղ թռչել էին սեփական ինքնաթիռով: Սակայն դեկտեմբերից սկսվեց խոսակցությունները, որ սիրահարների հարաբերությունները այնքան էլ հարթ չեն: