Ուկրաինան բացատրել է ռուսական սոցկայքերի արգելափակումը
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության ներկայացուցիչ Վալենտին Պետրոն պարզաբանել է, որ ռուսական կայքերի և սոցկայքերի արգելափակումն անհրաժեշտ է, որպեսզի օգտատերերի տվյալները վնասազերծեն: Այսպիսի հայտարարություն է նա արել «1+1» հեռուստաընկերության եթերում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Տվյալները, որոնք փոխանցվում են ռուսական ծառայությունների կողմից, համաձայն ռուսական օրենսդրության՝ պահպանվում են Ռուսաստանում, գտվում են ռուսական կողմի լիովին վերահսկողության տակ, և նրանք լիովին ազատ մուտք ունեն դեպի այդ տվյալներ: Իսկ դրանք Ուկրաինայի քաղաքացիների անձնական տվյալներն են»,- նշել է նա:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենոն մայիսի 16-ին հրամանագիր էր ստորագրել, որի շրջանակում արգելք է դրվել ռուսական մի շարք սոցկայքերի վրա: