Հարվարդի համալսարանի ուսանողը դիպլոմայինի փոխարեն ռեփ-ալբոմ է հանձնել
Հարվարդի համալսարանի ուսանող Աբասի Շոուն ԱՄՆ-ում որպես անգլերենի դիպլոմային աշխատանք ներկայացրել է ռեփ-ալբոմ: Ալբոմը կազմված է 10 երգից և պատմում է Միացյալ Նահանգներում սևամորթ տղայի ոչ հեշտ կյանքի մասին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «ABC News»-ին:
Դասախոսները բարձր են գնահատել սկսնակ երաժիշտի աշխատանքը և նրան «գերազանց» են գնահատել:
Շոուի համար մեկ տարուց ավելի է պահանջվել, որպեսզի գրի երգի բառերն ու դրանք ձայնագրի ստուդիայում: Բարդությունն այն է եղել, որ ուսանողի կարծիքով, ամեն երգը տարբեր անձնավորությունների կողմից է ներկայացվում: Արդեն պատրաստի բառերի համար բիթերը հավաքել են տղայի ընկերները:
Շոուի ալբոմը զարմացրել է ոչ միայն համալսարանական ընկերներին, այլև դասախոսներին և նրանք ընդունել են այն որպես դիպլոմային աշխատանք: