Թայվանի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 4 մարդ
Թայվանի վերականգնողական կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 4 մարդ, 55-ը այրվածքներ է ստացել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ինչպես հայտնում են Թայվանի արտակարգ իրավիճակների ծառայությունից, 4 հոգի այրվել են իրենց մահճակալներում, իսկ մյուս այրվածքներ ստացածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է: Կատարվում է նախաքննություն: