Ռուսաստանը սահմանափակել է Բելառուսից կաթնամթերքի մատակարարումը
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակում է դրել Բելառուսից ներկրվող մի շարք կաթնամթերքների՝ կաթի փոշու, պանիրի, կարագի ներկրմանը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Արգելքը վերաբերում է մասնավորապես մի քանի ընկերությունների, իսկ պատճառն այն է, որ արտադրանքներում կրկին հայնտաբերվել են առողջության համար վտանգավոր բակտերիաներ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանը սկսել է ստուգումներ անցկացնել բելառուսական մի շարք ընկերություններում, որից հետո սահմանափակել էր մի շարք ապրանքների ներկրումը: