Թրամփը որոշել է վրեժ լուծել Օբամայից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է վրեժ լուծել Բարաք Օբամայից իբրև թե սկանդալային տեղեկությունը լրատվամիջոցներին փոխանցելու համար, որում Թրամփը մեղադրվում է գաղտնի վկայությունների հետ վարվել չկարողանալու մեջ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Foreign Policy»-ին:
Ինչպես հաղորդվում է, Թրամփի թիմը պատրաստվում է հետաքննել գաղտնի տվյալների մշակման հանգամանքներն Օբամայի օրոք: Մասնավորապես, նրանք ուսումնասիրում են Ազգային անվտանգության նախարարության ծրագիրը, որը պատասխանատու է ինֆորմացիայի փոխանակման համար վիրուսային հարձակումների կանխարգելման և կիբերսպառնալիքների դեմ պայքարում միջազգային հանրության հետ համագործակցելու դեպքում:
Այսպիսով, Թրամփը նպատակ ունի մեղադրել Օբամային նրանում, որ վերջինս այդ ծրագրի աշխատանքի շրջանակում Ռուսաստանին և այլ պետությունների գաղտնի տեղեկություններ է ներկայացրել: