Չինացի օդաչուները ծաղրել են ԱՄՆ-ի ինքնաթիռին
Ընթացիկ շաբաթվա չորեքշաբթի օրը Արևելաչինական ծովի վրա չինական ռազմաօդային ուժերի «Су-30» երկու կործանիչներ «ծաղրել են» ամերիկյան ռադիացիոն հետախուզական «WC-135» ինքնաթիռին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «CNN» հեռուստաընկերությանը:
Ինչպես նշվում է, չինական կործանիչները մոտեցել են «WC-135»-ին՝ հասնելով մոտ 50 մետր հեռավորության, և նրանցից մեկը եղել է հենց ամերիկյան ինքնաթիռի վերևում: Ամերիկացի զինվորականները Չինաստանի իրենց գործընկերների այդ գործողությունն անվանել են ոչ պրոֆեսիոնալ:
«Խնդիրը լուծվում է Չինաստանի միջոցով համապատասխան դիվանագիտական և ռազմական ալիքներով»,- հեռուստաընկերության համար մեկնաբանել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Հոդջը:
Սա արդեն երկրորդ դեպքն է 2017 թվականի ընթացքում ամերիկյան և չինական ավիացիաների մասնակցությամբ: