Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Իրանում մեկնարկել են երկրի նախագահական ընտրությունները: Այսօր՝ մայիսի 19-ին, բացվել է ընդհանուր հաշվով 63 000 ընտրատեղամաս քվեարկության համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով երկրի ազգային ընտրական կոմիտեին:
Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի-Թաբան և պահպանողական կուսակցության թեկնածու Մուստաֆա Ահա-Միրսալիմը:
Եթե նրանցից ոչ մեկն առաջին փուլում չհավաքի ձայների 50%-ը, ապա երկրորդ փուլը կանցկացվի թեկնածուներից երկուսի՝ առաջատար դիրքերը զբաղեցրածների մասնակցությամբ:
Իրանի նախագահական ընտրությունների հետ մեկտեղ ընտրություններ կանցկացվեն նաև քաղաքային խորհուրդներում և խորհրդարանում: