Սերժ Թանկյանը ցավակցել է Քրիս Քորնելի մահվան կապակցությամբ
Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում Քրիս Քորնելի հետ լուսանկար է հրապարակել և ցավակցություն հայտնել՝ Քորնելի ընտանիքին և ընկերներին.
«Մենք ցնցված ու վշտացած ենք մեր ընկեր Քրիս Քորնելի մահվան լուրից։ Մի քանի շաբաթ առաջ ես նստած էի կողքիդ՝ խոսելով երաժշտության, կյանքի, երեխաների մաիսն։ Քո կյանքն ու երաժշտությունն անջնջելի հետք են թողել իմ կյանքի ու երաժշտության վրա, ի՛մ եղբայր։ Քեզ կարելի է բնութագրել որպես մեծահոգի և արքայական մարդ։ Բարի ճանապարհ։ Մեր խորին ու անկեղծ ցավակցությունները Վիկիին և երեխաներին, և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս վիշտը»։
Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելի դին հայտնաբերվել էր «Grand Detroit» հյուրանոցում: