Ռոք-երաժիշտ Քրիս Քորնել կարող էր ինքնասպան լինել
Հայտնի ռոքեր Քրիս Քորնելը, հնարավոր է, վերջ է դրել իր կյանքին: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը: Նշվում է, որ 52-ամյա Քորնելին մահացած են գտել Դետրոյթի հյուրանոցներից մեկում իր համերգից ժամեր անց:
Քորնելի մահը համարում են ինքնասպանություն: Սակայն դեռևս վաղ է հետևություններ անել:
Քրիս Քորնելը հայտնի է որպես «Soundgarden» և «Audioslave» խմբերի վոկալիստ: