Կոալիցիան բացատրել է Սիրիայի կառավարական ուժերին ուղղված հարվածները
ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիան հաստատել է, որ օդային հարվածը հասցվել է Սիրիայի հարավում գտնվող կառավարական ուժերի դեմ: Այս մասին գրում է «NTV»-ն:
Ինչպես հաղորդվում է՝ հարվածը հասցվել է այն ուժերի ուղղությամբ, որոնք առաջանում էին Ատ Տանֆից դեպի հյուսիս-արևմուտք և «սպառնալիք էին ներկայացնում ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակիցների համար»:
Կոալիցիան ընդգծում է նաև, որ օդային հարվածներից առաջ եղել են նախազգուշական կրակոցներ:
Հայտարարությունում նշվում է, որ կոալիցիոն ուժերը Ատ Տանֆ շրջանում գործում են արդեն «շատ ամիսներ»՝ սովորեցնելով, մարզելով և խորհրդատվություն անցկացնելով դշնակից ուժերի հետ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ: