ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը պահանջել գրողի ծոցն ուղարկել երկրում Թուրքիայի դեսպանին
Միացյալ Նահանգներում հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնն առաջարկել է վտարել երկրից Թուրքիայի դեսպանին՝ կապված Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնում է «Interfax.ru»-n:
«Մենք պետք է գրողի ծոցն ուղարկենք ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին: Նմանատիպ դեպքերը չպետք է մնան անպատասխան»,- ասել է սենատորը ամերիկյան «MSNBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մակքեյնը հավելել է, որ միջադեպի առնչությամբ դատական հետաքննություն է սկսվել: