«Би-2» խմբի սոլիստին «բռնացրել են» մարիխուանայով և տուգանել
Տուշինսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել «Би-2» ռուսական ռոք խմբի մեներգիչ Եգոր Բարտնիկին տուգանել 3000 ռուբլի այն բանից հետո, երբ վերջինիս մարիխուանա օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՚ հղում տալով «ТАСС»-ին:
«Բորտնիկին մեղավոր ճանաչել և սահմանել 3000 ռուբլու չափով տուգանք»,- հայտարարել է դատարանը:
Ավելի վաղ լրավամիջոցները հայտարարել էին, որ ռոք երգիչը խոստացել է մարիխուանայի օգտագործման կասկածանքով բերման ենթարկվելուց հետո երգ գրել: