Պուտինը առաջին անգամ խոսել է Մակրոնի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նորանշանակ նախագահ Էմմանուէլ Մակրոնի հետ: Այս մասին գրում է «Gazet.ru»-ն:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ Պուտինը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար:
«Նրանք փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին շարունակելու ռուս-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները միասին քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարին վերբերող: