Ստավրոպոլում 3 մարդ հյութ խմելուց հետո քիմիական այրվածքներ են ստացել բերանի խոռոչում
Ստավրոպոլի մարզի Բուդենովսկ քաղաքի երկու մեծահասակ և 4-ամյա մի աղջիկ հյութ խմելուց հետո ստացել են քիմիական այրվածքներ: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Աղջնակին տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ քննչական կոմիտեի, պապ և թոռ մայիսի 16-ին քաղաքի մթերային խանութներից մեկից գնել են մրգային հյութ, որից հետո աղջնակը խմելով հյութը բերանի խոռոչում ստացել է քիմիական այրվածքներ: Պապը փորձել է հյութը` երեխային հավատալու համար, նույնը արել է և խանութի սեփականատերը, և երկուսն էլ բերանում ստացել են քիմիական այրվաքներ: Նշանակվել է դատաքննություն: