Եվրախորհուրդը ընդունել է Չեչնիայի միասեռականներին աջակցող բանաձև
Եվրախորհուրդը Ստրասբուրգում կայացած հերթական գագաթնաժողովի ժամանակ բանաձև է ընդունել, որով Եվրոպական հանձնաժողովին, ԵՄ անդամ երկրներին և Եվրոպայի Խորհրդին կոչ է արել համագործակցել Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ՝ Չեչնիայում միասեռականների իրավունքների հավանական ոտնահարման հետաքննության հարցում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Բանաձևն ընդունվել է քվեարկության ձայների մեծամասնությամբ: Բանաձևի ընդունումը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի վիդեոծառայությամբ:
Բանաձևը հանրապետության ղեկավարներին կոչ է անում «վերջ դնել այդ խմբին ուղղված հետապնդումներին և և անմիջապես ազատ արձակել նրանց»: