Թուրքիայում ուկրաինացի զբոսաշրջիկների ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 18 զոհ
Թուրքիայում ուկրաինացի զբոսաշրջիկների ավտոբուս է վթարի ենթարկվել: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը՝ հավելելով, որ զբոսաշրջիկները Բոդրումից գնում էին Պամուկալե:
Միկրոավտոբուսում եղել են հիմնականում Ուկրաինայի քաղաքացիներ: Վթարի արդյունքում զոհվել է 16 ուկրաինացի և Թուրքիայի 2 քաղաքացի:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիայի հարավ-արևմուտքում դժբախտ պատահար է տեղի ունեցել և կան զոհեր: Դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանները, հանգամանքները ճշտվում են: