ԱՄՆ-ն և ԵՄ-ը չեն արգելի Եվրոպայից ԱՄՆ ավիաչվերթով համակարգիչների փոխադրումը
Վաշինգտոնը և Բրյուսելը մերժել են Եվրոպայից Ամերիկա ձեռքի ուղեբեռով համակարգիչների և պլանշետների փոխադրման արգելքի գաղափարը: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
Որոշումը ընդունել են Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների և Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչներն ու փորձագետները:
Արդյունքում նշվել Է, որ ավիաանվտանգության նպատակով դիտարկվում են այլ միջոցներ, բայց առավել մանրամասն ոչին չի ասվել: