Դոնալդ Թրամփի պատճառով միլիարդատերերը 35 միլիարդ դոլար են կորցրել
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ առևտրային շուկայում 35 միլիարդ դոլար են կորցրել, ինչը պայմանավորված է եղել քաղաքական անորոշությամբ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին դադարեցնել նախագահի նախկին օգնականի դեմ հետաքննությունը, ինչպես նաև Թարմփի և ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ նախագահի հայտնած լուրը՝ «ԻՊ»-ի ահաբեկչության պլանավորման մասին, ստեղծեցին հարթակ, որի ֆոնին սկսեց անկում ապրել թղթային արժույթը:
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կորցրել է 86.8 միլիարդ կարողությունից 1.01 միլիարդ դոլարը, իսկ «Microsoft» ընկերությունը անկում է ապրել է շուրջ 2.8%-ով:
«Amazon.com» օնլայն խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 81.9 միլիարդ դոլարից կորցրել է 1.71 միլիարդ դոլար, «Amazon»-ի բաժնետոմսերի 2.2%-ը անկում է ապրել: «Zara» բրենդի հիմնադիր Ամանսիո Օրտեգին կորցրել է շուրջ 355 միլիոն դոլար, ընդհանուր նրա կարողությունը կազմում է 83.2 միլիարդ դոլար:
Աշխարհի 5 ամենահարուստ մարդկանց ցանկում է նաև «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և «Berkshire Hathaway»-ի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆետը: Ցուկերբերգը կորցրել է 62.3 միլիարդ դոլարից 2.03 միլիարդ դոլար, իսկ Բաֆետը կորցրել է 852 միլիոն դոլար:
Միլիարդատերերի գումարների ընդհանուր հաշիվը կազմում է 4.9 տրիլիոն դոլար, որը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից 457 միլիարդ դոլարով